Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը քննադատել է Եվրամիության (ԵՄ) երկակի չափանիշների քաղաքականությունը։ Նա ԵՄ-ին մեղադրել է Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական լինելու մեջ։
Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ի այդօրինակ մոտեցումն ըստ էության քաջալերում է Թուրքիայի վարչակազմին մնալ անտարբեր միջազգային օրենքների նկատմամբ։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել նոր բախումների։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայի հետ ԵՄ-ի քաղաքական և տնտեսական բազմազան կապերի պատճառով Թուրքիան պահպանում է իր անդամակցության կարգավիճակը։
«Այն դեպքում, երբ ԵՄ անդամի թեկնածու մի երկիր խախտում է միջազգային իրավունքը ԵՄ անդամ մեկ այլ երկրի դեմ, հնարավոր չէ, որ մենք ասենք, թե Ռուսաստանը միջազգային իրավունք է խախտում»,- ասել է Անաստասիադիսը։
Ըստ նրա՝ Պրահայում Լյուքսեմբուրգի վարչապետը միջնորդություն է առաջարկել Նիկոսիայի և Անկարայի միջև հանդիպում կազմակերպելու համար, բայց Թուրքիայի նախագահը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հիմա դրա ճիշտ ժամանակը չէ։