Կանադան Ուկրաինային 34,1 մլն դոլարի ռազմական օգնություն է խոստացել

Կանադայի իշխանությունները Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկեն 47 մլն կանադական դոլարի (34,1 մլն ԱՄՆ դոլար) չափով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Ռազմական օգնության նոր փաթեթը կներառի «հրետանային արկեր, ձմեռային սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի տեսախցիկներ», – ասել է նա ու հավելել՝ Օտտավան կշարունակի լիովին աջակցել Կիևին։

Չորեքշաբթի օրը Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդի հայտարարության մեջ նշվել է, որ օգնության փաթեթը ներառում է արկեր ամերիկյան M777 հաուբիցների համար, անօդաչու թռչող սարքերի ժամանակակից տեսախցիկներ, կապի սարքավորումներ և 400000 հատ ձմեռային համազգեստ։

Փետրվարին Օտտավան Կիևին մատակարարել է գրեթե 600 միլիոն կանադական դոլարի (435,6 միլիոն ԱՄՆ դոլար) զենք և ռազմական տեխնիկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել