ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։
«Հիմա նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել նման առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպում դեռ համաձայնեցված չէ։
Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման նիստ անցկացնել առցանց։