Նոր նշանակում ունենք․ քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Շնորհավորում եմ Ձեզ, բավականին շատ անելիքներ ունեք՝ սկսած մեր զանգերի կենտրոնից, փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից ֆեյսբուքում բարձրացված տարբեր հարցերի պատասխաններից․ այս ամեն ինչը պետք է համակարգեք և մենք իրոք որակը պետք է փոխենք, 180 աստիճանով պետք է որակը փոխվի։ Ակնկալում եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիները շատ շուտ կտեսնեն»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել