Արցախում 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41.72 տոկոս

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Գրրում է «Արցախպրես»-ը։

«Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Մարտակերտի շրջան
Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %
Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %
Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %
Վանք  – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %
Մարտունու շրջան
Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել