Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25,88 տոկոսը

Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 տոկոսը :

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահողում 168 ընտրողից քվեարկել է 97-ը կամ 57.74 տոկոսը,

Մոխրաթաղում՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21 տոկոսը, Նոր Ղազանչիում՝ 123-ից 32 ընտրող կամ 26.02 տոկոսը, Վանքում՝ 1032 ընտրողներից 165-ը կամ 15.99 տոկոսը, իսկ

Մարտունու շրջանի Խերխան համայնքում 86 ընտրողներից քվեարկել 17-ը կամ 19.77 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել