Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը, դատախազության համոզմամբ, ենթակա է բռնագանձման՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք: Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա, հայտնում է 1lurer․am-ը։
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը նշում է, որ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում:
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ:
«Բնականաբար պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում պետական աշխատավարձով որևէ կերպ հնարավոր չի նման ծավալով գույքերի տիրապետել»,-նշել է Քոչարյանը։
Շարունակություն՝ սկզբնաղբյուր կայքում։