«Զանգեզուր TV»-ն վերանվանվել է «Սյունիք հեռուստանընկերություն»

«Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն 2017 թվականից տնօրինում է Սյունիքի մարզում վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզիան։ 2017 թվականից ընկերությունը հանդես էր գալիս «Զանգեզուր ՀԸ/ZTV» ապրանքանիշի ներքո, հայտնում են ընկերությունից։

«Ընկերությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է ռեբրենդինգի գործընթաց և այսուհետ հանդես է գալու «Սյունիք հեռուստաընկերություն/Syunik.tv» ապրանքանիշով։ Տեղեկացնում ենք, որ «Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ստեղծվել և ֆինանսավորվել է ԶՊՄԿ-ի կողմից։ Չնայած սրան` ZTV ապրանքանիշը ժամանակին գրանցվել է ԶՊՄԿ-ի հետ չառնչվող իրավաբանական անձի անվանումով և հանդիսացել է այդ ընկերության սեփականություն։ Ռեբրենդինգը պայմանավորված է նաև այս իրավաբանական խնդիրը շտկելու անհրաժեշտությամբ։

Տեղեկացնում ենք, որ ԵՀ N 307 և ԵՀ 312 հեռարձակման լիցենզիաների տիրապետող և նախկինում «Զանգեզուր ՀԸ/ZTV» անվան տակ հանդես եկող «Ձագեձոր հեռուստաընկերություն»- ը այսուհետ հանդես կգա Syunik TV ապրանքանիշի տակ, իսկ «Զանգեզուր հեռուստաընկերություն/ZTV» ապրանքանիշը և դրա անվան տակ հանդես եկող լրատվական հարթակները առնչություն չունեն ԶՊՄԿ ՓԲԸ-ի հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել