Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թափուր հաստիք կա։
Աշխատանքային պարտականություններ
Իրականացնել Հանձնաժողովի և կառուցվածքային ստորաբաժանումների իրավական աջակցության աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրման աշխատանքներ, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման օրենսդրության դրույթների մեկնաբանման վերաբերյալ կարծիքների տրամադրման աշխատանքների աջակցություն, հանձնարարականների, ցուցումների, ներքին իրավական ակտերի նախագծերի մշակում, Վարչության իրավասության սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակում, վարչության իրավական ակտերի հաշվառում և վերջինիս արխիվացում, մասնակցել Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը ներայացվող հրամանների նախագծերի, այլ փատաթղթերի և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
Անհրաժեշտ հմտություններ
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության մեծ զգացում, արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Լրացուցիչ տեղեկություն
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- ինքնակենսագրական /հայերեն, անգլերեն լեզվով/.
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր, առկայության դեպքում).
Մանրամասների համար`
- Երևան, Կենտրոն, Կորյունի 15