Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը ամսաթիվ չունի, այն ամեն օր է` օրեր տևացող պատերազմական գործողություններից մինչև սահմանային միջադեպերի տարբեր դրվագներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Այս ընթացքում մեր հայրենիքի, անկախության ու հայի գոյության համար իրենց կյանքի գնով մարտնչել են հազարավոր հայորդիներ, որոնց շարքերում են եղել Պոլիտեխնիկի ուսանողները և շրջանավարտները: Նրանցից 80-ը անմահացան հանուն մեր երկր ու պետականության: Կիսատ մնաց ինժեներ դառնալու, երկիրը հզորացնելու և տեխնոլոգիական տարբեր գաղափարներ իրականացնելու երազանքները:
Այս անդառնալի կորուստը յուրաքանչյուր հայի պատասխանատվության բաժինն է, այն պետք է արտահայտվի երկիրը սիրելու, այն չլքելու, չիհասթափվելու, հավատքով գործելու, ավելի ամուր ու ազնիվ լինելու, աշխտելու, կառուցելու ու հետևություններ անելու միջոցով
Խոնարհումս և հավերժ փառք մեր հայորդիներին»,-նշել է նա։