Ո՞ր ոլորտներն է փոխքաղաքապետի պաշտոնում համակարգելու Տիգրան Ավինյանը

Երևանի ավագանին քննարկում է Տիգրան Ավինյանյանին քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը։ Ավինյանի ելույթից հետո ավագանու անդամները հարցեր ուղղեցին նրան։ Պատասխանելով ավագանու անդամ Դավիթ Զախարյանի այն հարցին, թե որ ոլորնտներն է համակարգելու նա՝ փոխքաղաքապետի պաշտոնում՝ նշեց․

«Դրանք կարելի է ասել 5-ն են։ Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է, այսինքն թաղապետերի հետ ինտենսիվ աշխատանքն է միկրոմակարդակում, բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք որ ծառացած են թաղապետարանների առաջ։

Երկրորդ բլոկը դա շինբարեկարգման բլոկն է, երրորդ բլոկը՝ կանաչապատման, չորրորդ բլոկը՝ մշակույթն է և իհարկե հաշվի առնելով իմ փորձը՝ կառավարության հետ աշխատանքը, կառավարության հետ իրականացվող խոշոր աշխատանքը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել