Դիերի դուրսբերման ժամանակ փրկարարը գերեվարվել էր․ նրան փոխանակել են ադրբեջանցի գերու հետ

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի դիերի դուրսբերման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Արտակարագ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ Առաջին ալիքին տված հարցազրույցում։

Փրկարար ծառայողը գերեվարվել էր։ Նախարարի խոսքով՝ 3․5 ժամ տևած բանակցությունների արդյունքում նրան փոխանակել են ադրբեջանցի գերու հետ։

—————

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել