ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան իր առաջիկա այցի մասին լուրերը՝ հավելելով, որ տեղյակ չի եղել իր այցի հանրայնացման մասին։ Լուրը վերջինս հաստատել է սեպտեմբերի 16-ին Բեռլինում G7 երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագրերն արդեն հանրայնացվել են։ Վաղը ես մեկնում եմ Հայաստան»,- ասել է Փելոսին։
Սեպտեմբերի 15-ին ամերիկյան Politico թերթը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեկնում է Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին։ Հրատարակությունը նշում է, որ այցը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը Երևանին Բաքվի հետ աճող հակամարտությունում։
Պարբերականը նաև մանրամասնել է, որ այցի ընթացքում Փելոսին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։