Ղազախստանի խորհրդարանը երկարացրեց նախագահի պաշտոնավարման ժամկետը և հաստատեց մայրաքաղաքի անվանափոխությունը

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների անդամներն ուրբաթ օրը 2-րդ ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրենքը, որը նախատեսում է մեկ յոթնամյա նախագահական ժամկետի ներդրում և հանրապետության մայրաքաղաքի նախկին անվանման վերադարձ։ Նուր-Սուլթանը կվերանվանվի Աստանա։

Մաժիլիսի (ստորին պալատի) նախագահ Երլան Կոշանովի խոսքով՝ պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել փոփոխությունների ընդունմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի Արդարադատության նախարարության ղեկավար Կանատ Մուսինը, փոփոխությունները նախատեսում են նախագահական մեկ 7 տարի ժամկետով, և այդ նորմը կդառնա անփոփոխ։ Բացի այդ, օրինագիծը ներառում է երկրի մայրաքաղաքն իր նախկին անվանումը՝ Աստանա վերադարձնելու կետ։ Նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը պատրաստվում է վեցից հասցնել ութ տարվա՝ կապված նախագահի պաշտոնավարման յոթնամյա ժամկետի հաստատման հետ՝ բացառելով վերանշանակման հնարավորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել