Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաստատված զոհերի թիվը, այս պահի դրությամբ, 135 է։
«Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ։ Կան վիրավորներ»,-նշեց նա, այնուհետև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին խոսք տվեց՝ օպերատիվ իրավիճակը ներկայացնելու համար։
Նախարարը նշեց, որ գիշերվա ընթացքում հրադադարը պահպանվել է, ԶՈւ-երը շարունակում են կատարել իրենք առաջ դրված խնդիրը։
«ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է»,-նշեց նա։
Պապիկյանը նշել է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի։