Մեդվեդևը համարում է, որ Զելենսկին հոգեմետ դեղերի ազդեցության է ենթարկվել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Զելենսկիին անվանել է կախվածություն ունեցող և հոգեմետ դեղերի ազդեցության ենթակա անձ։

«Զելենսկին ներկայումս ներկայացնում է Ուկրաինան, և որոշակի պայմաններում նա դեռ պահպանում է այդ որակները՝ զրուցակցի որակները», – ասել է Մեդվեդևը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե խոսենք այն մասին, թե արդյոք Զելենսկին մեզ վստահություն է ներշնչում, ապա, իհարկե, ոչ: Քանի որ նա անփորձ, այլ երկրների որոշումներից կախված և հոգեմետ դեղերի ազդեցության ենթակա անձնավորություն է: Բայց ինչ անել, նա ընտրվել է Ուկրաինայի քաղաքացիների կողմից»,- նշել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ Զելենսկին առնվազն փորձում է կատարել երկրի նախագահի և գերագույն հրամանատարի գործառույթները։

«Այնպես որ, այս առումով նա դեռ մնում է իր պաշտոնում»,- եզրափակել է ԱԽ փոխնախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել