«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, որն ընդունվել է 1950 թ.-ի նոյեմբերի 4-ին Հռոմում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առանցքային նշանակություն ունի ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար:
Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից է: Կոնվենցիան չի սահմանում հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով դա պետք է արվի: Պետություններն ազատ են՝ պաշտպանելու իրավունքներն այպես, ինչպես ցանկանում են, համաձայն իրենց ներպետական իրավական համակարգերի:
Ըստ այդ կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ն մասի՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահյտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից : Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինոմատոգրաֆիկական ձեռնարկությունների լիցենզավորում:
Նշված հոդվածը կիրառելի է ոչ միայն տեղեկատվության կամ գաղափարների նկատմամբ, որոնք հադիսանում են դրական կամ չվիրավորող, այլև նրանց, որոնք վիրավորում են կամ անհանգստություն պատճառում: