Ինչպե՞ս են անձի մահից հետո փոփոխվում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները

Մահացած անձանց մասին ստացված տվյալների և բնակչության պետական ռեգիստրում առկա անհատական հաշվառման տվյալների համադրմամբ ռեգիստր են ներմուծվում հաշվառված անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը:

Մահացած անձի անհատական հաշվառման տվյալները սահմանված կարգով արխիվացվում են կետրոնական ռեգիստրում` անձի մահից 6 ամիս հետո:

Մահացած անձի անհատական հաշվառման տվյալները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմիններին, ինչպես նաև մահացածի ժառանգներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել