Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին: