Հունիսի 23-ին՝ ժամը 9։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻ նախարարը։
«ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։
Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան»,-նշվում է հայտարարության մեջ։