FLY BAGHDAD ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 23-ից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը:
Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: