Վարչապետի հունիսի 21-ի որոշմամբ՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատվել է դրա կազմը։
Միջգերատեuչական հանձնաժողովը`
1) 2022 թվականի հուլիսի 1-ից կազմակերպելու է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով,
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության է առնելու մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:
Հայաստանի մարզպետներին հանձնարարավել է, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկվել ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2022 թվականի հունիսի 28-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
Ոuտիկանության պետին հանձնարարվել է Հայաuտանի մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը: