Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի 2002թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած միևնույն անձի նկատմամբ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալը որակող հատկանիշով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: