Գեղարքունիքի և Շիրակի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 21-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն, դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան, Պավլովի, Եսայան, Կ.Դեմիրճյան, Վասիլյան, Գրիբոյեդովի, Աբովյան, Խնկոյան փողոցների, Վ.Սարգսյան, Շչերբինայի, Գերցենի, Բաշինջաղյան, Շիրակացու փողոցների մի հատվածի, «Ուրալսիբշին» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի, Սայաթ-Նովայի և Երևանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել