Իտալիայում ուղղաթիռ է կորել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ:
Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։