Առողջապահության նախարարությունում արդեն ամփոփվել են ապահովագրական համակարգի վերաբերյալ հաշվարկներն ու այն կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը, ԱԺ-ում հայտնել է նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 7-ի համատեղ նիստում:
Հայեցակարգն այժմ Կառավարության քննարկման տիրույթում է:
«Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը պատկերացնում ենք մինչև 2023 թ.: Հենց հայեցակարգում էլ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու եւ ունենալու է ներդրման փուլեր: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը և ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է նախարարը՝ կարևորելով համակարգի ներդրումը: