«Մի փորձեք դաստիարակել ձեր երեխաներին, նրանք միևնույնն է նմանվելու են ձեզ». պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԻ ՓՈՐՁԵՔ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՆՐԱՆՔ ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ՆՄԱՆՎԵԼՈՒ ԵՆ ՁԵԶ։
ՈՐԴՈՒԴ ՀԱՄԱՐ ՏՈՒՆ ՄԻ ՍԱՐՔԻՐ, ԼԱՎ ԺԱՌԱՆԱԳՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԿՍԱՐՔՒ , ՎԱՏԸ` ՔՈ ՍԱՐՔԱԾ ՏՈՒՆՆ ԷԼ ԿՎԱՃԱՌԻ։

Ժողովրդական իմաստուն ու թևավոր դարձած յուրաքանչյուր խոսք մի ամբողջ փիլիսոփայություն է, որն արտացոլում է տվյալ ժողովրդի հավաքական վերաբերմունքն ու դիրքորոշումը որևէ խնդրի։

Այսօր հունիսի 1-ն է, երեխաների իրավունքների պաշտպանության օրը։

ՀՀ-ն երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունել է 1990թ.-ին, իսկ 1996թ.-ին` երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքը։

Մինչ օրս` յուրաքանչյուր գումարման ԱԺ իր գործունեության ընթացքում լավարկել է վերը նշված օրենքը` հիմքում դնելով երեխայի լավագույն շահը։ Կարեւոր եմ համարում նշել, որ միայն օրենքների ընդունումը կամ տարբեր բազմաֆորմատ քննարկումները ցավոք չեն տալիս դրական արդյունք։ Այսօր էլ երեխաների իրավունքների ոտնահարման կամ ոչ պատշաճ պաշտպանության հարցերով տարբեր կառույցների վիճակագրական տվյալները լավատեսության հիմքեր չեն տալիս։ Անելիքները շատ են։ Բերեմ թվեր, 2019-ին ` 204, 2020-ին` 259, 2021-ին` 292 հաղորդում. տուժողները երեխաներն են։ Հետևաբար , խնդիրը օրենքների մեջ չեն, այն պետք է փնտրել հասարակության մեջ գոյություն ունեցող ու չբուժվող ախտերի մեջ են։ Չեմ դատում, օրինակներ բերելուց կհրաժարվեմ։

2021-ին ձևավորված ՀՀ Կառավարության առաջնահերթություններն այս ոլորտում բազմաթիվ են` շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները երեխաների մուտքը խնամքի հաստատություններ նվազեցնելու ուղղությամբ։ Առանցքային հանձնառություններից են արդեն տվյալ կենտրոններում բնակվող սաների դուրս բերումն ու վերամիավորումը կենսաբանական ընտանիքների հետ, մեխանիզմներ են մշակվելու մանկալքության դեպքերը նվազեցնելու , կարիքի վրա հիմնված աջակցության ծրագրեր մշակելու, կրթության իրավունքն իրացնելու համար և այլն։ Պետության պոզիտիվ պարտավորությունների շարքում է ստեղծել միջավայր ու նախադրյալներ երեխայի իրավունքների պաշտպանության համար ։ Եվ այս համատեքստում առաջնային է դառնում ընտանիքների կարողությունների հզորացումը տարբեր աջակցության ծրագրերի միջոցով, քան զարգացնել ու ավելացնել մանկատները։

Միջազգային գործընկերների անմիջական ու երկարատև համագործակցության արդյունքում շուրջ 400 մանկատան կամ աջակցության կենտրոնի սան վերամիավորվել է ծնողների հետ։ Հեշտ չէ թե երեխայի, թե ծնողի, թե պետության համար։ Կամք ու ցանկություն է պետք անգամ այս դեպքում։

Մենք բոլորս գալիս ենք մանկությունից, ուստի այն բոլորի համատեղ ու պարտադիր միջավայրն է` անկախ ազգությունից, մաշկի գույնից, հատուկ կարիքից ։ Հոգեբանությունն այս հարցում խիստ միանշանակ է` եթե ցանկանում եք, որ երեխան լավ մարդ մեծանա, ապա երկու անգամ ավելացրեք նրա հետ անցկացվող ժամանակն ու երկու անգամ կրճատեք թանկ նվերների գնման անհագ ցանկությունը։

Երեխաները հանդիսանում են հասարակության ամենախոցելի ու անպաշտպան խավը։ Նրանք ունեն հատուկ ու անհատական կարիքներին, տարիքային ու հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան հոգածության ու պաշտպանության կարիք նախ ընտանիքի, ապա` պետության կողմից։

Ըստ իս` երեխաների օրն ամեն օր է։ Սիրեք ու փայփայեք նրանց, ժամանակը չի սպասում։

Ուսուցիչների հետ վերապատրաստումների ընթացքում երեխայի իրավունքների պաշտպանության թեման քննարկելիս մի թեստ էի կազմել, անունը դրել 36,6: Դա այն ջերմաստիճանն է, երբ մարդն իրեն լավ է զգում։

Ցավոք, անգամ մեր օրերում` դպրոցում, ոչ մի ուսուցչի պատասխաններում երեխայի իրավունքների պաշտպանության միջավայրը 36.6-ի չի հասնում։ Մտածելու բան ունենք»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել