Իրականում Հայկ Սարգսյանը կալանավորվել է մի պարզ պատճառով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։ Տեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել։

Իրականում Հայկը կալանավորվել է մի պարզ պատճառով՝ նա Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է։ Էդքան բան»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել