«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Երևանում է: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Վերջինս նաև նշեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը «Հայրենիք» կուսակցությունից մասնակցել է Խաչիկ Գալստյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արթուր Վանեցյանը մայիսի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ 2 օրով Եվրոպա է մեկնում, որից հետո կվերադառնա և կշարունակի պայքարը: