Նիկոլ Փաշինյանի մի շարք որոշումներում փոփոխություններ են կատարվել

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 1-ին, վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել, որում նշվում է.

« Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայ-քուվեյթյան տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 126-Ա և 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշումների 2-րդ կետերի 3-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քաթարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 130-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին» բառերով»,- նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել