Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Վերջինս կալանավորվել է երկամսյա ժամկետով:

Նշենք, որ քննչական կոմիտեից մայիսի 31-ին հայտնել էին, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կան ձերբակալվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել