Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք. Արսեն Սարդարյան

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք՝

1. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները,

2. Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված, Բ.Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը, գործը ուղարկվում է դատարան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել