Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ տեխնոպարկ ստեղծել

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ տեխնոպարկ են հիմնելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Հուսով եմ, որ այն կստեղծվի հաջորդ TEKNOFEST-ում, մենք միասին շատ նոր նախագծեր ենք իրականացնելու»:

Քաջըրը հիշեցրել է, որ TEKNOFEST-ն առաջին անգամ անցկացվել է Ադրբեջանում։

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են նաև տիեզերական ոլորտում նոր համագործակցությունների, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու շուրջ: Ըստ այդմ՝ Ադրբեջանում նախատեսվում է նոր տեխնոպարկի հիմնում:

Գործակցության այս շրջանակներում կողմերը հայտարարել են նաև բազմաթիվ նոր համատեղ նախագծերի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել