Գործարկվելու է Վերին Արտաշատ բնակավայրի շչակը․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել