Խուլիգանություն կատարելու կասկածանքով 111 քաղաքացի բերման է ենթարկվել․ Էդգար Ջանոյան

Ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բողոքի ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Նա նշեց, որ ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքից բերման է ենթարկվել ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը և անչափահաս քաղաքացներ։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք նաև պահանջում էին, որ ոստիկանները թույլ տան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները մտնեն շենքի տարածք և հանդիպեն նախարարներին։

Մի քանի րոպե սպասելուց հետո ցուցարարների և ոստիկանների միջև բախում սկսվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել