Արևադարձային «Ագաթա» մրրիկը վերածվում է 1-ին կարգի փոթորկի

Կիրակի օրը Խաղաղ օվկիանոսում «Ագաթա» արևադարձային մրրիկը վերածվել է 1-ին կարգի փոթորկի: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը։

Այս պահին տարերքի ներսում քամու առավելագույն արագությունը 33,5 մ/վ է։ Փոթորիկը գտնվում է Պուերտո Անխել քաղաքից 320 կմ հարավ-արևմուտք և շարժվում է հյուսիս-արևմուտք 6 կմ/ժ արագությամբ։

Սպասվում է, որ երկուշաբթի օրը փոթորիկը կհարվածի Մեքսիկայի հարավային ափին: Օդերևութաբանները ենթադրում են, որ մինչ այս պահը «Ագաթան» կարող է ակտիվանալ։

Կենտրոնի տվյալներով՝ հարավային Մեքսիկայի որոշ շրջաններում սպասվում են փոթորկի ալիքներ և հորդառատ անձրևներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել