Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի հյուսիսում գտնվող կազմակերպություններին զենք և զինամթերք մատակարարելու մեջ, որոնք Անկարան համարում է ահաբեկչական, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Իհարկե, մենք չենք կարող անպատասխան թողնել Սիրիայի հյուսիսից Թուրքիայի վրա ամենափոքր հարձակումը: Որոշ ահաբեկչական կազմակերպություններ կենտրոնական կետեր ունեն Սիրիայի հյուսիսում, դրանք տեղակայված են բոլոր շրջաններում՝ Սիրիայի հյուսիս-արևելքից մինչև հյուսիս-արևմուտք: Մենք վնասազերծել ենք ավելի քան 100 ահաբեկիչների: Հատկապես Միացյալ Նահանգները այդ ահաբեկչական կազմակերպություններին տրամադրում է լուրջ զենք, տեխնիկա և զինամթերք, նա շարունակում Է դա անել մինչ օրս»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը: