Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի։
Օրբելիանիների պալատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Վահագն Խաչատրյանը դեմ առ դեմ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Նախատեսվում է նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումներ՝ պատվիրակությունների ուղեկցությամբ, մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։
Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հուշակոթողին և կհարգի նրանց հիշատակը։