Թուրքիան գրեթե ավարտին է հասցրել Սիրիա ներխուժելու նախապատրաստական աշխատանքները

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել թուրքական հեղինակավոր Haberturk լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը:

Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռազմական մեքենաները նախ հասել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Ադանա նահանգ, ապա տեղափոխվել սահմանամերձ շրջաններ:

«Նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսը ավարտին է հասցվել: Գործընթացի վերաբերյալ որոշումը պատկանում է Էրդողանին: Ռազմական գործողությունը սահմանափակվելու է Եփրատ գետի արևմտյան հատվածով: Թել Ռըֆաթը Թուրքիայի համար գլխացավանք է: Իսկ Եփրատից արևելք դրությունը այլ է:  «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման կազմում գտնվող արաբները ցանկանում են նաև Մանբիչը գրավել»,- նշել է Չեթինը:

Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել