Լեոնիդ Սլուցկին ընտրվել է ՌԴԼԿ նախագահի պաշտոնում

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԴԼԿ) նոր առաջնորդ է ընտրվել Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ТАСС-ը։

Ընտրությունը տեղի է ունեցել ՌԴԼԿ-ի համագումարի ժամանակ, լրատվամիջոցին հայտնել է կուսակցության Գերագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովը։

«Այո, արդեն հաշվարկել են»,- ասաց նա՝ պատասխանելով քվեարկության արդյունքների մասին հարցին։

Նշենք, որ մայիսի 18-ից վերջին հանդիսանում է Դումայում ՌԴԼԿ խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԴԼԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել