Սթոլթենբերգը պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու համար

Ֆինլանդիան և Շվեդիան դժվար թե դառնան դաշինքին միանալու թեկնածուներ ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը։

«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, դու պետք է լուծես այն, միշտ այդպես է արվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան՝ որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը։

Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, որ իրենց համար «դժվար կլինի» նրանց վերաբերվել որպես թեկնածու երկրներ, եթե մինչև հունիսի 28-ը երկրները չարձագանքեն Թուրքիայի պահանջներին։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այդ դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել