Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով առաջին նիստը համարում եմ բավականին կառուցողական. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական, «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իրոք, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում», – ասել է նա։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով հանդիպումը։

«Հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։ Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի», – հավելել է ՀՀ փոխվարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել