Արևմուտքը փորձում է վեճ գցել նախկին ԽՍՀՄ ժողովուրդների միջև․ Լավրով

Արևմտյան երկրները չեն դադարում փորձել վեճ գցել նախկին ԽՍՀՄ ժողովուրդների միջև՝ օգտագործելով պատմության տենդենցիալ մեկնաբանությունը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի խորհրդի նիստում, փոխանցում է ТАСС-ը։

«Արևմտամետները չեն հրաժարվում նախկին ԽՍՀՄ ժողովուրդների միջև վեճ գցելու իրենց փորձերից՝ օգտագործելով պատմական փաստերի տենդենցիալ մեկնաբանությունները»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու և Երրորդ ռեյխը վերականգնելու ուղղություն է սահմանել։

«Վերջերս Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց այսպես կոչված «Երկրորդ համաշխարհային պատերազմը և գերմանական օկուպացիան Եվրոպայում» փաստաթղթային կենտրոնի հայեցակարգին։ Առաջարկվող կենտրոնի կառուցվածքը ծրագրված է այնպես, որ ոչ միայն ամեն կերպ նսեմացնի Խորհրդային Միության և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ներդրումը գերմանական ֆաշիզմի ջախջախման գործում, այլև նույնիսկ քողարկի Երրորդ Ռեյխի հանցագործությունները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել