Կապիկի ծաղիկի վիրուսը կարող է շատ վտանգավոր դառնալ՝ խիստ տարածման դեպքում. Գինցբուրգ

Կապիկի ծաղիկի վիրուսի տարատեսակները՝ վտանգավոր կարող են դառնալ, եթե այն սկսի զանգվածաբար փոխանցվել մարդուց մարդ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտնել է Գամալեյ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Եթե կապիկի ծաղիկը սկսի զանգվածաբար փոխանցվել մարդուց մարդ, ապա հնարավոր է աճող վիրուսային այլ տարբերակներ ի հայտ գան: Եվ դա արդեն շատ վտանգավոր կլինի համաճարակաբանական և կլինիկական առումներով», – ասել է նա:

Գինցբուրգը նշել է, որ կապիկները իրենք ամենայն հավանականությամբ վարակվել են կրծողներից, ինչպիսիք են մկները, առնետները, որոնք հանդիսանում են այս վիրուսի հիմնական ռեզերվուար կրողները:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1%-ից 10%-ը, ընդ որում մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել