Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ։
Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ։
Մոտ 80–100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը։ Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է և այլն, և այլն։
Ուշադրություն դարձրեք, որ որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով է այն արձակած, ինչ ծրագրի շրջանակներում ևն։ Ոչ մի բան հայտնի չէ։
Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», և ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։
Սա նույնն է, ոնց 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես. «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։
Համեմատության համար՝ ոստիկանությանը 6+ մլն դոլար են բաժանել միայն մայիս ամսին»։