«Ողջ ճշմարտությունն» այն է, որ համաձայնությունները հաճախ պարտադրվում են. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմիցս է ասվել՝ մադրիդյան սկզբունքներում չկա որևէ գաղտնիք, չկա անգամ գաղտնիքի հետ մոտավոր աղերս ունեցող կետ։ Ինչ վերաբերում է այն «բացահայտմանը» ըստ որի՝ պայմանագրով նախատեսվել է Ադրբեջանի համաձայնությունը, ապա նկատենք, որ անհիշելի ժամանակներից պայմանագիր կնքել են միայն փոխադարձ համաձայնությամբ, դա է պայմանագրի բուն էությունը, իսկ «ողջ ճշմարտությունն» այն է, որ համաձայնությունները հաճախ պարտադրվում են։ Մեր պարագայում մենք պարտադրում էինք, պայմանականորեն ասած՝ անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները պահելով, որոնք արդեն զիջել ենք, պարտադրում էինք նաև հուսալի դաշնակիցների հետ լավ հարաբերություններ կառուցելով։ Չէր համաձայնվի՞ Ադրբեջանը, հոգ չէ՝ կպահպանվեր ստատուս քվոն։ Կոսովոյի անկախությունը առ այսօր Սերբիան չի ճանաչել, այսպես ասած՝ չի տվել իր համաձայնությունը, և ի՞նչ։

Կարելի՞ էր էլ ավելի այդ հարաբերությունների որակը բարձրացնել, նոր դաշնակիցներ ունանալ, իհարկե՝ այո, բայց եղավ ճիշտ հակառակը։ Մի մասնավոր օրինակ՝ ինչո՞ւ մեծ շուքով 2020 թ. օգոստոսի 25-ին աճապարեցինք միանալ Կրոնական ազատության միջազգային դաշինքին, ի՞նչ է, չգիտեի՞նք, որ այն ուղղված է առաջին հերթին Իրանի, Չինաստանի, Իրաքի դեմ, որտեղ Հայ Եկեղեցին երբևէ խնդիր չի ունեցել։ Ստացվում է, որ Թուրքիան ավելի հանդուրժողական է, քան օրինակ՝ Իրա՞նը։

Ազգային օրենսդրությամբ իմպերատիվ արգելվում է ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, ընդունել որևէ օրենք, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում …»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել