Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համացանցում այս օրերին տարածվող խաբեության մի շարք ձևերի մասին է հայտնել

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Կոկա-Կոլայի անունով մրցույթ է տարածվում, որն իրականում կեղծ է, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումների առաջարկի գովազդ է պտտվում համացանցում, որը ևս խաբեություն է:

Փորձագետը զգուշացնում է, որ եթե List.am-ում ինչ-որ բան եք վաճառում, ձեզ հետ WhatsApp հավելվածի միջոցով կապնվում են ու ասում, թե իբր այլ երկրում են ու հանդիպելը հնարավոր չի, իսկ հետո հղում ուղարկում վճարային համակարգի, որ քարտի տվյալները լրացնեք, մի հավատացեք, որովհետև խաբեություն է:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել