Ղարաբաղում կալանավորված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
«Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Էդուարդ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ»,-ասել է Շահիդովը։
Մարտիրոսովը ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից ձերբակալվել է Կովսականի (Զանգիլան) շրջանի տարածքում։