Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների ճակատագրին: Նա ընդգծեց՝ ՀՀ-ի դիրքորոշումը մեկն է՝ բոլոր գերեվարվածները պետք է վերադառնան հայրենիք:

«Այդ հարցով մաքսիմալ ջանք պետք է գործադրել, որպեսզի օր առաջ այս խնդիրը լուծվի: Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության համաձայն բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն»:

Վարչապետը ցավով հայտնեց, որ մինչ այս պահը Հայաստանն ունի հաստատված 39 գերի, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել