Իրաքի հյուսիսում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ ունի. Ermenihaber

Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Հայտարարությունում նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ թուրքական կողմից 10 զինվոր է սպանվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել